Այսօր: Շաբաթ, 24 Հունիսի 2017թ.
Մելիքգյուղի գյուղապետարանի պաշտոնական կայք
ՄԵԼԻՔԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.01.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

ՈՒՐԱԽ ԵՄ ՁԵԶ ՈՂՋՈՒՆԵԼ ՄԵԼԻՔԳՅՈՒՂԻ  ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋՈՒՄ. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՀՈՒՍՈՎ ԵՄ՝ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԼԻՔԳՅՈՒՂ  ՀԱՄԱՅՆՔԻ, ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՄԵԼԻՔԳՅՈՒՂԻ  ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: ՀՈՒՍՈՎ ԵՄ, ԿԱՅՔՆ ԻՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԲԱԶՄԱԹԻՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՁԵԶ ՀԱՄԱՐ ԿԴԱՌՆԱ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՂԲՅՈՒՐ:

ՄԵԼԻՔԳՅՈՒՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԵՐԵՆԻԿ ՎԱՆՈՒՇԻ  ՇԱՀԲԱԶՅԱՆ

18.10.19 ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
    Ես Դերենիկ Շահբազյանս ծնվել եմ  1957թ. Արագածոտնի մարզի Մելիքգյուղ գյուղում:    1964-1974թթ. Սովորել և ավարտել եմ  Մելիքգյուղի միջնակարգ դպրոցը:1972-1976թթ. սովորել եմ Երևանի ինդուստրիալ մանկավարժական տեխնիկումը:1976-1978թթ. ծառայել եմ  ԽՍՀՄ զինված ուժերում:1980-1981թթ. աշխատել եմ  Ապարանի <<ՆԻԳ>> գործարանում, 1981-1983թթ. Արագածի ՄՊՏՈՒ-ում:1991-2005թթ. Մելիքգյուղի ադամանդի մշակման արտադրամասում աշխատել եմ որպես փոխտնօրեն: 2005-2008թթ. զբաղվել եմ  անասնապահությամբ և հողագործությամբ:2008-2016թթ. Մելիքգյուղի համայնքում աշխատել եմ  համայնքապետի տեղակալ:  Անկուսակցական եմ: Ամուսնացած եմ ունի երեք երեխա:   2016թ. սեպտեմբերի ... Մանրամասն
01.06.17 ԵՐԵԽԱՆՆԵՐԻ ՊԱՇՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

  Մելիքգյուղի համայնքապետարանի աշխատակազմը  շնորհավորում է բոլոր մանուկներին, մաղթում նրանց անհոգ մանկություն,  թող աշխարհի բոլոր անկյուններում մանուկները լինեն երջանիկ, նրանց գլխավերևում երկինքը պայթի միայն հրավառություններից ու պատերազմներին էլ նրանք ծանոթանան միայն պատմության դասագրքերից:

26.05.17 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր դուք ձեր կրթօջախներում ստացած գիտելիքներով, հույսերով ու երազանքներով քայլում եք դեպի կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել զգոն և պատասխանատու:

Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ Վերջին զանգի կապակցությամբ, ցանկանում ենք, որ ձեր սրտերում վառ պահեք հավատքը, աստվածասիրությունն ու ազգանվիրումը, որպեսզի Բարձրյալի զորակցությամբ ձեր ջանքերը պտղաբերեն հաջողություններով ու նորանոր ձեռքբերումներով և բարիք ու խնդություն հավելեն մեր Հայրենիքի ու ժողովրդի կյանքին:
Մաղթում ենք, որ Ամենակարող Աստված օրհնի ձեր կյանքի ուղին և շնորհի երջանկություն ու ամենայն բարիք:

ՄԵԼԻՔԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

08.03.17 Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է

Սիրելի կանայք և աղջիկներ... Սրտանց շնորհավորում եմ Ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի  առիթով... Ցանկանում եմ  առողջություն, երջանկություն, հույս, հավատ, սեր և աշխարհի ամենալավ բաները...

     Թող ծիծաղը  Ձեր դեմքից անպակաս լինի: Եղեք բարի, ուրախ և երջանիկ...

ՄԵԼԻՔԳՅՈՒՂԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ 

1


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Մելիքգյուղ

093949022

meliqgyugh.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵԼԻՔԳՅՈՒՂԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner