Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով, ավագանին որոշում է՝
--հաստատել նիստի օրակարգը.
1. Մելիքգյուղ համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման տարեկան և համայնքի զարգացման ծրագրի 2018 թ. կատարողականի վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին,
2. Մելիքգյուղ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմում փոփոխություններ և լրացումներ կատարելու և նոր կազմը հաստատելու մասին,
3. Մելիքգյուղ համայնքում սոցիալական օգնության տրամադրման վերաբերյալ կամավոր խնդիրների լուծման չափորոշիչներ սահմանելու մասին,
4. Մելիքգյուղ համայնքի ավագանու 23.01.2019թ. N: 1 հերթական նիստի N:6 որոշումը անվավեր ճանաչելու մասին:
5.Մելիքգյուղ համայնքի 2018 թվականի բյուջեի 4-րդ եռամսյակի կատարման ընթացքի / բյուջեի կատարման մասին հաղորդում/մասին